211652_close_icon
views-count4960 դիտում article-date 15:25 30-03-2022

ՌԴ-ն մտադիր է ընդլայնել Ադրբեջանի հետ բանկային համագործակցությունն ազգային արժույթներով

Մոսկվան մտադիր է ընդլայնել Բաքվի հետ բանկային համագործակցությունն ազգային արժույթներով, չորեքշաբթի մամուլի ասուլիսին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, փոխանցում է tass.ru-ն։

«Հռչակագրի համաձայն (Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային համագործակցության մասին) մենք նախատեսում ենք ընդլայնել բանկային համագործակցությունն ազգային արժույթներով։ Այս ուղղությամբ արդեն դրական քայլեր կան»,- ասել է նա։

Ռուս դիվանագետը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա բոլոր պայմանագրերը կկատարվեն։ «Չնայած Ռուսաստանի եւ այլ երկրների միջեւ առկա անկայուն արտաքին առեւտրատնտեսական հարաբերություններին՝ Ադրբեջանի դեպքում բոլոր պայմանագրերը կիրականացվեն ամբողջ ծավալով»,- հավելել է Բոչարնիկովը։

Նմանատիպ նյութեր