211652_close_icon
views-count1298 դիտում article-date 10:59 03-10-2015

ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել սիրիական ընդդիմությանը տրամադրվող աջակցությունը

Միացյալ Նահանգները պատրաստվում է ընդլայնել սիրիական ընդդիմությանը տրվող աջակցությունը, որը պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրներին: Վերջիններս հայտնել են, որ ԱՄՆ-ն կարող է ավելացնել ընդդիմությանը տրվող զենքի ու սպառազինության քանակը և սկսել հարվածել Թուրքիայի հետ սահմանային հատվածներին, որտեղ տեղակայված են ԻՊ դիրքեր: Տեղեկությունը առայժմ պաշտոնապես հաստատված չէ ամերիկյան իշխանությունների կողմից, սակայն ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նույնպես հայտարարել էր, որ չի բացառում, որ կարող է սիրիացի ապստամբներին հավելյալ աջակցություն տրամադրել:

Նմանատիպ նյութեր