1720 դիտում
14:59 31-03-2022
Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է, և դա տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ․ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերը բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները, հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է:
Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ, բայց այն՝ ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի եւ կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց եւ ի վերջո վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները»,-ասաց նա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու Ադրբեջանի քաղաքականությանը, Փաշինյանը նշեց, որ այդ համատեքստում հիշատակման արժանի է Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «Աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»:
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը: Եվ մշակույթի նախարարի հայտարարությունն ամենեւին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն էլ են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։
Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Այս բոլոր իրավիճակները մեր կարծիքով և համոզմամբ պետք է պատշաճ միջազգային քննության եւ գնահատականի արժանանան: Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով ամեն օր (ներառյալ գազային ահաբեկչությունը) եւ դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
889 դիտում
17:41 27-07-2023
Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. Ֆրենկ Փալոն
14388 դիտում
13:01 31-03-2022
Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի. Փաշինյան
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»