3436 դիտում
12:17 01-04-2022
Բոլոր դավաճաններն աստիճանաբար պատժվելու են. Զելենսկին ՈՒԱԾ բարձրաստիճան սպաներին զրկել է կոչումներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու բարձրաստիճան սպայի զրկել է կոչումներից՝ զինվորական երդումը խախտելու և հայրենիքը դավաճանելու համար։ Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է տեսաուղերձի ժամանակ։
«Եվ այսօր մեկ այլ որոշում է կայացվել՝ հակահերոսների մասին: Հիմա ես ժամանակ չունեմ բոլոր դավաճանների հետ գործ ունենալու համար, բայց աստիճանաբար նրանք բոլորը կպատժվեն»,- ասել է նախագահը։
Ուկրաինայի ղեկավարը պարզաբանել է, որ ՈՒԱԾ Ներքին անվտանգության գլխավոր վարչության նախկին ղեկավար Անդրեյ Նաումով և Խերսոնի շրջանի ՈՒԱԾ նախկին ղեկավար Սերգեյ Կրիվորուչկոն այլևս գեներալներ չեն։
«Այն բարձրաստիճան զինվորականները, որոնց ինչ-որ բան թույլ չի տվել որոշել, թե որտեղ է իրենց հայրենիքը, որոնք խախտում են ուկրաինացի ժողովրդին, մեր պետության պաշտպանության, նրա ազատության և անկախության վերաբերյալ հավատարմության երդումը, անպայման կզրկվեն ամենաբարձր զինվորական կոչումներից՝ համաձայն Ուկրաինայի Զինված ուժերի Կարգապահական կանոնադրության 48-րդ հոդվածի: Պատահական գեներալները մեզ հետ չեն կարող ճանապարհ անցնել»,- ասել է պետության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր
1970 դիտում
15:33 14-01-2019
Նոբելյան դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին կոչումներից զրկել են ռասիստական արտահայտությունների համար
3886 դիտում
14:37 21-04-2022
Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել․ Արթուր Վանեցյան․ Tert.am
Այս բաժնից
853 դիտում
21:16 21-10-2024
Զելենսկին հայտարարել է Կուրսկում բուֆերային գոտու ստեղծման մասին
808 դիտում
20:38 21-10-2024
Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահին