3727 դիտում
20:12 01-04-2022
ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյան-Ալիև կայանալիք հանդիպումը և կոչ անում ուշադրություն դարձնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակին
Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության «Թվիթեր»-ի գրառման մեջ:
«Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի կունենան վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև բանակցությունները: Կոչ ենք անում ավելի մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և վերահաստատում աջակցությունը բոլոր առկա խնդիրների դիվանագիտական լուծմանը»,- նշված է գրառման մեջ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նմանատիպ նյութեր
1540 դիտում
13:55 14-05-2023
Բրյուսելում ավարտվել է Միշել-Ալիև հանդիպումը. հաջորդիվ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումն է
763 դիտում
12:25 19-08-2023
ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին հնարավոր դարձնել հումանիտար մատակարարումների վերսկսումը Արցախ
Այս բաժնից
1636 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1495 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան