1370 դիտում
12:34 02-04-2022
Տնտեսվարողները 1 ամիս է օգտվում են նախնական մաքսային հայտարարագրի համակարգից․ առավելությունները տեսանելի են․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեում գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ: Այն հեշտացնում է ներմուծման գործընթացը և տնտեսվարողներին հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում մաքսային ներմուծման ամբողջ գործընթացը տնտեսվարողների համար անտեսանելի է: Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախնական մաքսային հայտարարագրի համակարգի առանձնահատկություններին օրերս անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ հորդորելով տնտեսվարողներին օգտվել այդ առավելությունից։
Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ:
Նախնական մաքսային հայտրարարագրի համակարգից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1724 դիտում
14:27 16-03-2022
ՊԵԿ-ը գործարկել է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված