211652_close_icon
views-count1251 դիտում article-date 16:24 02-04-2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի խորհրդականի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ։

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ:

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության  ոլորտներում՝ զարգացում ապահովելու նպատակով։ Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը։

Նմանատիպ նյութեր