2406 դիտում
13:18 07-04-2022
Պարզեցվել է սոցնպաստների ու հրատապ օգնության, նաև ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման և դրա հիման վրա տրամադրվող աջակցության, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացները հստակեցնող կարգերում փոփոխություններ են իրականացվել։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Ըստ այդմ, պարզեցվել է ընտանեկան, սոցիալական նպաստների ու հրատապ օգնության, ինչպես նաև ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը․ թղթային ցուցակները փոխարինվել են էլեկտրոնայինով, ինչը թույլ կտա այսուհետ ավելի արագ կազմակերպել նպաստների և ավանդների փոխհատուցման վճարումները։
Իրականացված փոփոխությունների արդյունքում՝ սահմանվել են համապատասխան իրավակարգավորումներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառած խմելու ջրի դիմաց նվազ սակագների կիրառման նպատակով տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման վերաբերյալ։
Վերանայվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը, որում ներառվել է նաև ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8713 դիտում
16:20 31-08-2021
Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացը հասցեական չէ, բարդ է ու ձգձգումներով․ ՄԻՊ
1629 դիտում
11:26 17-09-2019
Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»