211652_close_icon

Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվեն մեքենաներ՝ 54 մլն դրամով

views-count4162 դիտում article-date 14:47 07-04-2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր՝ 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք  Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Այս մասին նախագիծը ներառված է Կառավարության  այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում՝ ԱԺ-ն դրա համար գումար կստանա, իսկ մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից։

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նմանատիպ նյութեր