211652_close_icon
views-count12489 դիտում article-date 23:40 07-04-2022

Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում. սա մեծ ողբերգություն է. Պեսկով

Tert.am-ը գրում է. Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին հինգշաբթի Sky News-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է նա անգլերենով տված հարցազրույցում։

Մարտի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում 1351 ռուս զինծառայող է զոհվել, 3825-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ նյութեր