1630 դիտում
16:14 09-04-2022
Մենք խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Երկրի ղեկավարը նախ ներկայացրել է Հանրապետության ռազմաքաղաքական վերջին զարգացումները, ապա նշել այն հիմնական անելիքները, որոնք, ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգում։
«Մենք կայուն և հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից»,- ասել է նախագահը և ավելացրել, որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները, անհրաժեշտության կարգով կառավարության օրակարգում կկատարվեն մի շարք փոփոխություններ։
Նախագահ Հարությունյանի խոսքով՝ քաղաքական ուժերի հետ առաջիկայում քննարկումներ կսկսվեն միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու ուղղությամբ, որը նախ և առաջ հիմնված կլինի Արցախի առջև ծառացած արտաքին անվտանգության մարտահրավերներից սպասվող ռիսկերից։
«Խոսքը չի վերաբերում կոալիցիոն կառավարություն ձևավորելուն։ Բայց բոլորս հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն։ Ուստի հորդորս է նաև Կառավարության բոլոր անդամներին, մեր հանրության բոլոր շրջանակներին՝ թև ու թիկունք կանգնենք միմյանց, որպեսզի կարողանանք հաջողությամբ հաղթահարել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրները»,- ընդգծել է երկրի ղեկավարը։
Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Կառավարությունն անցնում է ֆինանսական միջոցների խիստ խնայողությունների, ինչը սակայն չի նշանակում, որ հաստատված ծրագրերը չեն իրագործվելու։
Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

Նմանատիպ նյութեր
1730 դիտում
17:31 05-11-2022
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվել չկա, Արցախի վրա խաչ քաշել չկա». Արմեն Աշոտյան. NEWS.am
943 դիտում
14:50 09-11-2022
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարումը ծանր հանցագործություն է. «Հայաստան» խմբակցություն
Այս բաժնից
847 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը