211652_close_icon
views-count943 դիտում article-date 14:50 09-11-2022

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարումը ծանր հանցագործություն է. «Հայաստան» խմբակցություն

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, այն պաշտպանված է ինչպես միջազգային իրավունքով, այնպես էլ ներպետական օրենքով։ Այս մասին նոյեմբերի 9-ի քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ այդ իրավունքից հրաժարումը լի է անդառնալի հետեւանքներով Արցախի, Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի համար։ «Այդ իրավունքից հրաժարվել թույլ չի տրվում ոչ մի իշխանության։ Նման իշխանության ներկայացուցիչները կդառնան առանձնակի ծանր հանցագործություն կատարած անձինք»,- ընդգծել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր