92179 դիտում
10:02 12-04-2022
Հանրապետությունում բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ բացահայտած ոստիկանության գնդապետը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ոստիկանության համակարգից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին աշխատանքից ազատվելու և ոստիկանության համակարգից դուրս գալու դիմում է ներկայացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մինչ այդ աշխատել է Երևան քաղաքի ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ով ոստիկանության համակարգում նաև հայտնի է որպես ամենաօպերատիվնիկ սպաներից։ Նա ոստիկանության մի քանի տարածքային բաժիններ է ղեկավարել և հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտումների առումով՝ միշտ բարձր է պահել ոստիկանի պատիվը։
Նրա շնորհիվ՝ մայրաքաղաքում և մարզերում ժամանակին բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, հրազենի գործադրմամբ սպանություններ, սպանության փորձեր, բնակարանային գողություններ, այդ թվում՝ հանրությանը հայտնի անձանց բնակարաններից։ Ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում ոստիկանության համակարգում կարող էիր հաճախակի լսել Ա․ Վաթյանի անունը։ Որտեղ էլ որ աշխատել է, միշտ հպարտացել է իր ենթականերով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկայում Ա․ Վաթյանը Հայաստանում նոր ստեղծված իրավապահ համակարգերից մեկում պաշտոնի է նշանակվելու։

Նմանատիպ նյութեր
8139 դիտում
18:22 19-12-2020
Գնդապետ Գրիգոր Պողոսյան. Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից