211652_close_icon
views-count8205 դիտում article-date 18:22 19-12-2020

Գնդապետ Գրիգոր Պողոսյան. Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։ Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ կայքերում իմ ազատման պատճառների վերաբերյալ առաջ քաշված վարկածները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։ Հարգանքով՝ Գրիգորի Անդրանիկի Պողոսյան»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր