1566 դիտում
16:03 17-04-2022
Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Զելենսկու պատկերով մետաղադրամների շարք
Tert.am-ը գրում է. Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատկերով մետաղադրամների շարքը։ Այս մասին հաղորդագրություն է տեղադրված խանութի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մեկ մետաղադրամի արժեքը 100 դոլար է։ Դիմերեսին պատկերված է Զելենսկին, դարձերեսին՝ Ուկրաինայի քարտեզը՝ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի հետ միասին:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մետաղադրամի թողարկումը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հետ։ Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ամերիկյան մասնաճյուղին՝ Կիևին մարդասիրական օգնության համար։
Նմանատիպ նյութեր
1022 դիտում
11:08 13-03-2015
Գազալցակայանների սուրճի ապարատներից մետաղադրամների գողության դեպքերը բացահայտվեցին. տեսանյութ
Այս բաժնից
514 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
526 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար