211652_close_icon
views-count6263 դիտում article-date 16:10 18-04-2022

«Զվեզդա»-ի թղթակիցը ցույց է տվել` ինչպես է Ուկրաինայում հրթիռը բեռնվում «Իսկանդեր» կայանի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Զվեզդա»-ի թղթակից Վլադիսլավ Կուստովը ցույց է տվել` ինչպես է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ հրթիռը բեռնվում «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի կայանի վրա։

Թղթակիցը նկատում է, որ աշխատանքը ոսկերչական է, կռունկի բոլոր շարժումները կառավարվում են  ձեռքով։ Գործընթացը տևում է մի քանի րոպե։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը «Իսկանդեր» հրթիռներով ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի զենքի և զինտեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք տարածք։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր