211652_close_icon
views-count1185 դիտում article-date 19:02 18-04-2022

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ Զու Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Եռաբլուր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 18-ին՝ ննջեցյալների հիշատակության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ Զու Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

     Պանթեոնում կատարվեց Հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:

     Եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր