211652_close_icon
views-count41983 դիտում article-date 10:54 19-10-2022

Ավտովթար Իսակովի պողոտայում․ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ Mercedes-ը բախվել է ծառին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում 30-ամյա Սերյոժա Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամաատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյանը, Գիքի Պողոսյանը, Սամվել Մարությանն ու Դավիթ Մադոյանը, քանի որ վթարի հետևանքով ավտոմեքենան մասամբ փակել էր ճանապարհը։ Եվ եթե պարեկները օպերատիվ չգործեին, ճանապարհը երկար ժամանակ կմնար խցանված։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը, ովքեր տեղում վարորդին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հետազոտման նպատակով տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր