211652_close_icon
views-count1336 դիտում article-date 14:15 19-04-2022

ԵՄ-ն պլանավորում Է ստեղծել հիմնադրամ Ուկրաինայի վերականգնման գործընթացի ֆինանսավորման համար. Bloomberg

Եվրամիությունը պլանվորում է ստեղծել հատուկ հիմնադրամ՝ նախատեսված Ուկրաինայի վերականգնման գործընթացի ֆինանսավորման համար: Ապրիլի 19-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հիմնադրամի խնդիրը կլինի «ներդրումների եւ բարենորոգումների ֆինանսավորումը՝ Ուկրաինայի կառավարության հետ համաձայնեցմամբ»: Գործակալությունը չի ճշտում, թե ինչ գումար կպահանջվի ծրագրի իրականացման համար, սակայն չի բացառում, որ խոսքը կարող է վերաբերել «հարյուրավոր միլիարդ եվրոների (առաջիկա) տասնամյակների ընթացքում»:

Նշվում է, որ հետագա մի քանի շաբաթվա ընթացքում այդ հարցն ակտիվորեն կքննարկվի պատասխանատու անձանց կողմից Բրյուսելում եւ Վաշինգտոնում, որտեղ պլանավորվում է որոշել Կիեւին ֆինանսական աջակցություն ցույց տալու եւ միջոցների ծախսման վերահսկողության եղանակները, որպեսզի դրանք չօգտագործվեն ոչ նպատակային։

Նմանատիպ նյութեր