211652_close_icon
views-count1513 դիտում article-date 15:20 19-04-2022

ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած տղաներին կոչ է արել դադարեցնել այն․ NEWS.am

Հենց կիրակի երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, երբ եղել է 5 հոգու բերման ենթարկելու դեպք, իմ հանձնարարությամբ ՄԻՊ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ ենք պահանջել, այն պայմաններում, երբ Պաշտպանին որեւէ բողոք չէր ներկայացվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հայտարարեց Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: Գրում է NEWS.am-ը։

«Մենք հետեւում ենք պրոցեսին, եւ կարծում ենք՝ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը:

Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալու, եւ ըստ անհրաժեշտության մեր կոնտակտները փոխանակելու: Որովհետեւ ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը 24-7 ռեժիմով աշխատում է եւ այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն այդ աշխատանքի եւ ծառայությունների:

Ուզում եմ օգտվել առիթից կոչ անելու՝ դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված, մենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»,- ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր