211652_close_icon
views-count2782 դիտում article-date 19:43 19-04-2022

«Լիվերպուլի» երկրպագուները մեկ րոպե ծափահարություններով կհարգեն Ռոնալդուի մահացած երեխայի հիշատակը

«Լիվերպուլի» երկրպագուները կհարգեն Կրիշտիանու Ռոնալդուի մահացած նորածին որդու հիշատակը:
 
Այսօր մերսիսայդյան ակումբը ԱՊԼ-ի 30-րդ տուրից հետաձգված խաղում ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդին»:
 
«Լիվերպուլի» երկրպագուների սոցցանցային էջերում բոլոր երկրպագուներին, որոնք ներկա են լինելու խաղին, կոչ են արել ծափահարել 7-րդ րոպեին:
 
Ինքը՝ Ռոնալդուն, հանդիպումը բաց կթողնի: Երեկ նա հայտնել էր, որ իր նորածին տղան մահացել է: Ջորջինա Ռոդրիգեսը պետք է զույգ երեխա ծննդաբերեր, սակայն միայն աղջիկն է մնացել:

Նմանատիպ նյութեր