211652_close_icon
views-count1568 դիտում article-date 19:12 20-04-2022

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Բաղրամյան» զորավարժարանում ապրիլի 20-ին անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Անձնակազմի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով զորավարժության նպատակն էր զինծառայողների մարտավարական մասնագիտական ունակությունների կատարելագործումը, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման և հարձակողական մարտի վարման ժամանակ գործողությունների ներդաշնակման ապահովումը:











Զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ:

Ըստ զորավարժության սցենարի՝ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություններին ներգրավված ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված բոլոր կրակային   խնդիրները:

Զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ԶՈւ կիրառության և համազորային փորձարկման փուլում գտնվող հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի ցուցանմուշներին, ժամանակակից մարտի վարման և հատուկ մարտական առաջադրանքների կատարման համար նախատեսված և արդիականացված սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ավտոմոբիլային միջոցների հնարավորություններին:
 

Նմանատիպ նյութեր