211652_close_icon
views-count2502 դիտում article-date 21:00 20-04-2022

Սա է համաշխարհային քաղաքականություն ասվածի մասշտաբը. Հակոբ Բադալյան

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիցիայի գործադիր փոխտնօրենը նշանակվել է ՖԻՖԱ-ի՝ եվրոպական ազգային ասոցիացիաների գծով տնօրենի պաշտոնին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Մտածել, թե սա լոկ ֆոտբոլային երեւույթ է, կլինի միամտություն առնվազն այն վարքագծից հետո, որ ՖՒՖԱ-ն եւ միջազգային մարզական այլ կազմակերպություններ դրսեւորեցին ուկրաինական ռազմա-քաղաքական ճգնաժամի ընթացքում: Սա է համաշխարհային քաղաքականություն ասվածի մասշտաբը, որին ենթարկվում են «ֆորմալ» մեխանիզմները:

Սա է եղել ու շարունակում լինել Հայաստանի համար մասշտաբային եւ խորքային արտաքին մարտահրավեր, որն անլուծելի է ինքնին, այլ պահանջում է իր հետ ամենօրյա աշխատանքի հմտություն ու կարողություն՝ այդ բառի նաեւ ֆինանսատնտեսական իմաստով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր