211652_close_icon

Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցրել են հացադուլը

views-count4946 դիտում article-date 21:30 22-04-2022

Tert.am-ը գրում է. 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք արդեն 5 օր է, Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, քիչ առաջ տեղեկացրել են հացադուլը դադարեցնելու մասին։

Նրանք նշել են, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված։

Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը և հասարակությունը գիտակցում է, որ Արցախն իրոք վտանգված է, Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում և ժամանակն է դուրս գալ փողոց և  պայքարել Արցախի փրկության համար։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր