211652_close_icon
views-count2731 դիտում article-date 09:07 18-04-2022

44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են հայտարարել

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝

«Ես և Արթուր Ավագյանը՝ 
.չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, 
.առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, 
.որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ. 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ անժամկետ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։ 

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։ 

Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ 
Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։ 

Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։ 

Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։
Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։ 

Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է..., մենք էլ՝ նույն մենք»»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր