211652_close_icon

Հորդորում ենք մեր քաղաքացիներին չտրվել հակառակորդի սադրանքներին. Ստեփանակերտի բնակչությանը տարհանելու մասին «որոշումը» տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից․ Շտաբ

views-count2650 դիտում article-date 14:39 24-04-2022
Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում տարածվող «որոշման» մասին․«Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը։

Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին»։

Նմանատիպ նյութեր