211652_close_icon
views-count5684 դիտում article-date 17:18 24-04-2022

Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է. Հայկ Մարության

Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը. Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդը այսօր, խաղաղարար ու խաղաղասեր կեցվածքի հետեւում դժվարությամբ է թաքցնում իր իրական վերաբերմունքը մեր ողբերգության հանդեպ եւ, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր նպատակները։

Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետեւանք։ Այս պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը ոչ միայն հանցանքի համար զղջման ու հատուցման նշան ցույց չի տալիս, այլեւ հերոսացնում ու պետական պարգեւների է արժանացնում Մեծ Եղեռնի գլխավոր ոճրագործներին։

Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող եւ ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել։

Հավերժ հիշատակ մեր անմեղ նահատակներին, տոկունություն ու խելամտություն մեզ՝ ապրողներիս։

Նմանատիպ նյութեր