211652_close_icon
views-count1695 դիտում article-date 13:13 25-04-2022

Թուրք ընդդիմադիր պատգամավորի գրառումը բացասական արձագանք է գտել թուրք օգտատերերի շրջանում. Ermenihaber.am

Ermenihaber.am-ը գրում է. «Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն Twitter-ում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Թուրք պատգամավորը մասնավորապես գրել է․ «107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա և բռնի կորսվեցին։ Իսկական արդարություն հնարավոր չէ հաստատել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»։

Գրառմանը կից թուրք քաղաքական գործիչը տարածել է երկու լուսանկար․ Առաջինում՝ Հայոց ցեղապսանության զոհ մտավորականներն են, երկրորդում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար պաշտոնական խորհրդանիշ ընտրված անմոռուկը։ Թուրք ընդդիմադիր պատգամավորի այս գրառումը բացասական արձագանք է գտել Twitter-ի թուրք օգտատերերի շրջանում։

 

Նմանատիպ նյութեր