211652_close_icon
views-count1873 դիտում article-date 22:20 27-04-2022

Հայ-Ռուսական համալսարանը և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը կհամագործակցեն

Հայ-Ռուսական համալսարանը և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը համագործակցելու են գիտական, կիրառական հետազոտությունների, կրթական և մշակութային ոլորտներում: Հուշագիրը ստորագրել են ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը և ՄՖՏԻ-ի առևտրայնացման, հետազոտությունների և նորարարությունների գծով տնօերն Սերգեյ Գարիչևը:

Հուշագրի համաձայն` կողմերը նպաստելու են փոխադարձ հետաքրքրություն հանդիսացող ոլորտներում գիտական համագործակցության հաստատմանը, համատեղ սեմինարների, կլոր-սեղանների, կոնֆերանսների կազմակերպմանը, համատեղ գիտական նախագծերի և ծրագրերի իրականացմանը (այդ թվում` միջազգային) և ուսանողների համար ուսումնական ու արտադրական պրակտիկաների անցկացմանը:

Բացի այդ` այցի շրջանակներում կայացել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի և ՄՖՏԻ-ի պատվիրակության անդամների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարներն ինչպես հիմնարար հետազոտությունների, այնպես էլ կիրառական հետազոտությունների և առևտրայնացման ոլորտներում։
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
 

Նմանատիպ նյութեր