211652_close_icon
views-count10081 դիտում article-date 21:49 27-04-2022

Վանաձոր քաղաքի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները քաջ տիրապետում են Հայ եկեղեցու պատմությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Ապրիլի 26-ին, Վանաձոր քաղաքի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի 6-րդ Ա դասարանում հերթական ու ավանդույթ դարձած դասապրոցեսը տեղի ունեցավ:

Ուսուցչուհի Գայանե Եղիկյանի գլխավորությամբ աշակերտները միմյանց հարցախեղդ էին անում Հայ եկեղեցու պատմություն առարկայից: Բոլորը անգիր պատասխանում էին Հայ առաքելական եկեղեցու խորհուրդներն ու տոները:

Երեխաները  ասես քննություն էին հանձնում և ներկայացրեցին, որ Հայոց եկեղեցին ստեղծել ու պայքարել է և սերնդեսերունդ հայ ժողովրդին է ներկայացել մշակութային բազմաթիվ արժեքներով ,ազգայի ծեսերով և եկեղեցական տոներով:

Աշակերտները մեծ հպարտությամբ էին ընդգծում Հայոց եկեղեցու դերը հայ ժողովդի ազգապահպանության գործում և, որ եկեղեցու շնորհիվ քրիստոնեությունը դարձել է համայն հայության, հայ մարդու, ազգային նկարագրի անբաժանելի մասը։

Լուսանկարները՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+

Նմանատիպ նյութեր