1997 դիտում
09:28 28-04-2022
Ո՞վ է հովանավորում «հայ-ռուսական» միջոցառումները Հայաստանում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին մեծ թափ են ստանում ընդդիմության ապակենտրոն, ցանցային ակցիաները, որոնց կուլմինացիան, ինչպես հայտարարվել է, տեղի կունենա մայիսի 1-ին: Այդ օրը նախատեսվում է մեծ հանրահավաք:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմության հայտարարած մեծ հանրահավաքից առաջ Երևանում նախատեսված է ևս մեկ մեծ միջոցառում։ Ինչոր մարդիկ ապրիլի 30-ին հանրահավաք են նախատեսում Շահումյանի հրապարակում, որն, ի դեպ, արտոնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այն նվիրված է լինելու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ բավականին մեծ ծախս է արված համերգային բեմահարթակ կառուցելու, էստրադայի աստղեր ապահովելու և Ռուսաստանից հյուրեր բերելու համար։
Ի դեպ, կան տեղեկություններ, որ Մոսկվայում էլ շատ լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները «սառն» ու անտարբեր են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առումով, քանի որ պետական որևէ մասշտաբային միջոցառում չի իրականացվել, փոխարենը, փաստացի, այս բացը փորձում են լրացնել որոշակի շրջանակներ: Ինչ վերաբերում է այդ «շրջանակներին», ապա Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ի գիտություն է ընդունվել քաղաքացի Աշոտ Գալստյանի դիմումը:
Խոսքը նույն Գալստյանի մասին է, որը մարտի 19-ին բազմամարդ երթ էր նախաձեռնել դեպի ՌԴ դեսպանատուն: Նրա մասին հայտնի է միայն, որ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության վարչության անդամ է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4798 դիտում
10:28 01-06-2017
Հայաստանում ռուսական «Sputnik» գործակալության գործունեությունը հովանավորում է Գագիկ Ծառուկյանը. «Ժամանակ»
1195 դիտում
12:26 13-09-2014
Ո՞վ է հովանավորում քառյակի նիստերը. տեսանյութ
7022 դիտում
16:21 16-07-2015
Ո՞վ է հովանավորում լրագրողների ընտանիքին ահաբեկողներին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1285 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»