211652_close_icon
views-count2297 դիտում article-date 15:31 28-04-2022

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող․ Փաշինյան

Երևանի Մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, թե դեռ 2017 թվականին էին խոստացել, որ Երևանի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները սկսկեն. «Մենք սկսել էինք պրոցեսի գործնական փուլն, այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում: Մրցույթի արդյունքներով կա հաղթող ու այսօր կքննարկեն ֆինանսավորման հարցը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն մտնում ենք շինարարության փուլ:

«Սա պետք է լիներ կառավարության որոշումով, սակայն հիմա նման որոշման անհրաժեշտություն չկա: Իհարկե, կառավարությունը պետք է ֆինանսավորի նախագծումը, բայց մենք տեսանք, որ մի քրգործի շրջանակներում Երեւան քաղաքին հասված շուրջ 850 մլն դրամի փոխհատուցում է տեղի ունեցել: Քաղաքապետարանի հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ առաջին փուլում դրանից 750 մլն դրամը ուղղվի այդ նպատակին: Քրգործը վերաբերում է «Parking City Service» ընկերության մի դրվագի»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր