211652_close_icon
views-count11016 դիտում article-date 21:48 29-04-2022

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Արմեն Սարգսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

Նմանատիպ նյութեր