211652_close_icon
views-count3199 դիտում article-date 21:06 30-04-2022

Մայիսի 2-ին կհրապարակվի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

Մայիսի 2-ին, ժամը 17։00-ին` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կհրապարակվի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը: Այս մասին հայտնում է Մանվել Փարամազյանի մամուլի խոսնակ Դավիթ Համբարձումյանը:

«Հարգելի հայրենակիցներ` մայիսի 2-ին, ժամը 17։00-ին` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կհրապարակվի Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը` մի որոշում, որի արդարությանը անհամբեր սպասում է քաջարանցին և Փարամազյանին ճանաչող ցանկացած հայ մարդ։

Մանվել Փարամազյանի ազատությունը օրվա հրամայական է համայնքի և համայնքի բնակիչների համար, ովքեր անհամբեր սպասում են նրա վերադարձին։ Օրվա ընթացքում ստանում եմ  բազմաթիվ հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ և դրսում մարդկանց հանդիպելուց առաջին հարցը դա է, թե ե՞րբ է վերադառնալու մեր համայնքի ղեկավարը։

Համայնքն հավատով սպասում է, որ մայիսյան առաջին երկուշաբթին կբերի արդարությամբ համեմված ավետիս` Քաջարան համայնքին և Սյունյաց աշխարհին։

Հավատով և անհամբեր սպասում ենք այդ ազատությանը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նմանատիպ նյութեր