211652_close_icon
views-count1076 դիտում article-date 15:37 02-05-2022

Հակոբ Արշակյանը մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 2-ին նշել է հիմնադրման 25-ամյակը:
Տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Կառավարության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հանրային ծառայության կարգավորումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն, եւ հանձնաժողովի գործունեությունն առնչվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացուն, յուրաքանչյուր տնտեսվարողին, պետության շահերին:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է հանձնաժողովի կարեւոր դերակատարությունը պետության զարգացման գործում, որն, ըստ էության, կատարում է հանրության, բիզնեսի եւ Կառավարության միջեւ կարգավորող դեր:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ շատ ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, փոստային, ջրային, հեռահաղորդակցության ոլորտները, պետության ուղիղ ներազդումը շատ ռիսկային է, որովհետեւ այստեղ ներկայացված են հանրային, բիզնես եւ պետական շահերը: «Հանձնաժողովի գործունեությունն այս տեսանկյունից մեծապես կարեւորվում է»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Բարձր գնահատելով հանձնաժողովի ներկա նախագահի ու անդամների գործունեությունը՝ ԱԺ փոխնախագահը մաղթել է նորանոր հաջողություններ կարեւոր դերակատարման մեջ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ներկայացրել է կառույցի 25-ամյա գործունեությունը:
 

Նմանատիպ նյութեր