211652_close_icon
views-count38779 դիտում article-date 09:35 04-05-2022

Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամարի հարևանությամբ. 26-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է քարե պարսպին և կողաշրջվել, օպերատիվ են գործել Աշտարակի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ից 06։30-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամարի տակ՝ քաղաքի մուտքի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և կողարջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտականհ աշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակի ավագ տեսուչներ Նորիկ Թադևոսյանն ու Արմեն Զաքարյանը։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն դասակի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր