21341 դիտում
10:01 22-02-2023
Ավտովթար Արարատի մարզում․ 51-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է բնակչի տան պանելային պարսպին և հայտնվել քարերի վրա․ օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմինե Մ․-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում դեպի Երասխ ընթանալիս, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա բնակչի պանելային պարսպին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով պանելը փլուզվել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Արմեն Հարությունյանն ու Դավիթ Արշակյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերոբ Սաֆարյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+