211652_close_icon
views-count85246 դիտում article-date 10:06 04-05-2022

Toyota Prado-ի վարորդը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետի ներկայությամբ երթևեկությունը խախտելով մտավ «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիր, չհասցրեց խորովածի ու քաբաբի համը զգալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 3-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի տեսուչի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ռազմիկ Առաքելյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջ»-ի մոտ, անգամ հաշվի չառնելով հանգամանքը, որ այդտեղ հավաքված են  ոստիկանության Արմավիրի բաժնի մեծ թվով ծառայողներ, մարզի ոստիկանապետ Կարեն Հակոբյանի և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, չթույլատրելի հատվածով կոպիտ կերպով խախտեց երթևեկության կանոնները և փորձում էր մտնել «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիր։ 

Նրա խախտումը նկատեց մարզի ոստիկանապետը, ում կարգադրությամբ ժամանեց ՃՈ տեսուչը, և Ռ. Առաքելյանը, ով վարում էր Toyota Land Cruiser Prado մակնիշի 003 HH 61 համարանիշի ավտոմեքենան, տուգանվեց։ 

Այդ ամենին ականատես էր նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր