211652_close_icon
views-count7227 դիտում article-date 14:54 06-05-2022

«Դուք տեսել ե՞ք գոնե մի ղեկավար, որն ԱԺ ամբիոնից ելույթ ունենա թիկնապահներով». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Aravot.am

«Առաջիկայում նախատեսվում են նաեւ մարզային այցելություններ: Մենք ակտիվ կաշխատենք ոչ միայն մայրաքաղաքում, այլ մարզերում մեր քաղաքացիների հետ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեն եւ մենք բոլորս միասնական դառնանք»,- այսօր մայրաքաղաքում ՀՀԿ-ի իրազեկման ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է Aravot.am-ը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում շատ մարզերում, գյուղական բնակավայրերում, իշխող ուժը ստացել է ձայների մեծամասնությունը, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց՝ ասելով, որ պարզ եւ շիտակ խոսելու են մարդկանց հետ. «Ես մեր ժողովրդի ցավը տանեմ, մեր ժողովուրդն ամեն ինչ շատ լավ գիտի, ամեն ինչ շատ լավ հասկանում է, մեզ ճիշտ կհասկանան»:

Մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր