211652_close_icon
views-count3122 դիտում article-date 16:10 07-05-2022

Ադրբեջանցիները կրակել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ. աշխատակիցներից մեկը վիրավոր է. armeniasputnik.am

Ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցները սկսել են երեկ երեկոյից։ Կրակոցների հետևանքով մեր աշխատակիցներից մեկը վիրավորվել է` նա մեր հորատողն է»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` տղամարդը վիրավորվելէ ձախ ձեռքի կողմից` սրտի ուղղությամբ, սակայն, բարաբախտաբար, ներքի օրգանների վնասվածք չունի։ Այժմ վիրավորում ստացածը հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում։

Գրիգորյանը հայտնեց նաև, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթքի հանքավայրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է` աշխատակիցները տարհանվել են։

Նմանատիպ նյութեր