211652_close_icon
views-count1024 դիտում article-date 13:35 09-05-2022

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ զետեղելուց հետո իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին:

Մայր Աթոռից հայտնում են, որ հոգևորականները, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, աղոթք բարձրացրին առ Աստված նրանց հոգիների հանգստության համար:

Նմանատիպ նյութեր