211652_close_icon
views-count1609 դիտում article-date 14:07 09-05-2022

Համոզմունքս է՝ մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան չեն կարող պարտության մատնել․ Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն իր շնորհավորական ուղերձն է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսիննյան տոները մեր ժողովրդի փայլուն հաղթանակների խորհրդանիշն ու վկայությունն են։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այս շրջափուլում հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակի օրը չպիտի վերափոխել պարտվողականության ու նահանջի տրամադրությունների։

Հանգամանքների բերումով մայիսյան հաղթատոները չենք նշում Շուշիում՝ տոնական տրամադրությամբ, ռազմական շքերթով։ Հաղթանակների մասին, սակայն, անցյալով չեն խոսում. անցյալի հաղթանակների պտուղները տեսականորեն գուցե կորսված են թվում, բայց գործնականում դրանք կարող են և պե՛տք է դառնան մեր ապագա հաղթանակների նախապատճառն ու նախադրյալը։

Հիշե՛նք, գնահատե՛նք, մեծարե՛նք նրանց, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Փա՜ռք և խոնարհում նրանց, ովքեր հաղթանակ են կռել համառ կամքի ու ջանքի, առողջության ու կյանքի գնով։ Համոզմունքս է՝ մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան չեն կարող պարտության մատնել։ Ուստի՝ ապագայի նկատմամբ անսասան հավատքով և ամուր կամքով դեպի նոր, փառահեղ հաղթանակներ... Ի գո՛րծ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր