211652_close_icon
views-count1182 դիտում article-date 15:22 09-05-2022

Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Օմանի արտգործնախարարին

Մայիսի 8-ին Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդիին։


Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Ալբուսաիդին նշել է, որ Օմանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Նախարարը կարևորել է Հայաստանի դերակատարությունը Հարավային Կովկասում։

Առանձնազրույցի ընթացքում դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկայացրել է հայ-օմանյան հարաբերությունների զարգացման ներկա փուլը՝ առաջարկելով մոտ ապագայում ստորագրել մոտ մեկ տասնյակ փաստաթուղթ, որոնք վերջին ժամանակաշրջանում բանակցվել են, սակայն չեն կնքվել։

Զրույցի ավարտին կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը։
Նույն օրը դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Օմանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր