211652_close_icon
views-count1009 դիտում article-date 16:45 13-05-2022

ՊՆ-ն ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ է նվիրել Արագածոտնի Օրգով համայնքին. Այն կտեղադրվի հուշահամալիրի տարածքում

Կառավարության այսօրվա՝ մայիսի 13-ի նիստի որոշմամբ Հայաստանի ՊՆ-ն ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ է նվիրել Արագածոտնի մարզի Օրգով համայնքին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Արագածոտնի Օրգով համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համայնքում կառուցվող հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով տրամադրել չօգտագործվող զրահատեխնիկա՝ հուշահամալիրում կազմակերպվող հանդիսություններին առավել ռազմահայրենասիրական երանգ հաղորդելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունում առկա է նախկին ԽՍՀՄ ԶՈՒ-ից փոխանցված և ՀՀ ԶՈՒ-ում չշահագործված ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ, որը դեռևս 2006 թվականին ճանաչվել է ոչ պիտանի և դուրս է գրվել ու կազմաքանդվել, միաժամանակ որպես համայնքում տեղադրվող գույք հավանության է արժանացել համայնքի ղեկավարի կողմից, ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված կազմաքանդված (առկա է միայն իրանը (կմախքը) ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ նվիրաբերել համայնքին:

2006 թվականին գույքի մնացորդային արժեքը գնահատվել է 9.825.000ՀՀ դրամ, գույքը կազմաքանդման արդյունքում չի հանդիսանում պաշտպանական նշանակության և իր նշանակությամբ նախատեսված չէ գաղտնի աշխատանքների կատարման համար:

Նմանատիպ նյութեր