3911 դիտում
14:15 13-05-2022
ՊՆ-ն ԲՏՌ-60 է նվիրել Արագածոտնի Օրգով համայնքին. այն կտեղադրվի հուշահամալիրի տարածքում
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ-ն ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ է նվիրել Արագածոտնի մարզի Օրգով համայնքին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Արագածոտնի Օրգով համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համայնքում կառուցվող հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով տրամադրել չօգտագործվող զրահատեխնիկա՝ հուշահամալիրում կազմակերպվող հանդիսություններին առավել ռազմահայրենասիրական երանգ հաղորդելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունում առկա է նախկին ԽՍՀՄ ԶՈՒ-ից փոխանցված և ՀՀ ԶՈՒ-ում չշահագործված ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ, որը դեռևս 2006 թվականին ճանաչվել է ոչ պիտանի և դուրս է գրվել ու կազմաքանդվել, միաժամանակ որպես համայնքում տեղադրվող գույք հավանության է արժանացել համայնքի ղեկավարի կողմից, ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված կազմաքանդված (առկա է միայն իրանը (կմախքը) ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ նվիրաբերել համայնքին:
2006 թվականին գույքի մնացորդային արժեքը գնահատվել է 9.825.000ՀՀ դրամ, գույքը կազմաքանդման արդյունքում չի հանդիսանում պաշտպանական նշանակության և իր նշանակությամբ նախատեսված չէ գաղտնի աշխատանքների կատարման համար:

Նմանատիպ նյութեր
1060 դիտում
16:45 13-05-2022
ՊՆ-ն ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ է նվիրել Արագածոտնի Օրգով համայնքին. Այն կտեղադրվի հուշահամալիրի տարածքում
9982 դիտում
20:02 02-10-2020
ՊԲ զինծառայողները ռազմավար են վերցրել 1 միավոր ԲՏՌ-82 զրահափոխադրիչ
489 դիտում
16:04 05-07-2022
Օրգով բնակավայրում գործարկվելու է շչակ
Այս բաժնից
1024 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
649 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
637 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար