211652_close_icon
views-count13995 դիտում article-date 20:23 14-05-2022

Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել, դրա համար էլ շտապում է ստորագրել փաստաթուղթը․ Վալերիկ Քոչարյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել, դրա համար էլ շտապում է ստորագրել փաստաթուղթը։ Այս մասին մայիսի 14-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր ուսումնական վարչության մարտական պատրաստության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակում պետք է բարձրացնել բարոյահոգեբանական ոգին, ոչ թե մեղավորներ փնտրել, այն էլ՝ միայն Զինված ուժերում։

«Այս աշխատանքը ամենայն մանրամասնությամբ պետք է տարվեր այն զորակոչիկների հետ, որոնք պատերազմից հետո սկսել են համալրել զինված ուժերը։ Բացի այդ, պետք է օբյեկտիվ, ճիշտ գնահատական տալ զինծառայողների գործողություններին, ինչպես նաեւ նոր ուղու վրա դնել կադրերի պատրաստումը»,- հավելեց Վալերիկ Քոչարյանը։

Գեներալն ընդգծեց, որ հայկական բանակը չի պարտվել, այն կատարել է իր առջեւ դրված խնդիրները, հայտնում է News.am-ը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր