211652_close_icon
views-count632 դիտում article-date 17:33 17-05-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ ամուր բարեկամության, փոխըմբռնման և վստահության ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցության արդյունավետ զարգացումը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։  

Նմանատիպ նյութեր