211652_close_icon
views-count3086 դիտում article-date 19:00 17-05-2022

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում փորձաքննությամբ պարզվել է, որ հանձնուքում եղել է խոշոր չափի թմրանյութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացուհի Է. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում նկատել են, որ հանձնուքում եղած թվով 5 կոնֆետների գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ դրանցից երկուսի մեջ ակնհայտ երևում են կասկածելի զանգվածներ:

Շարունակելով ստացված օպերատիվ տվյալների իրացումը՝ նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի ծառայողների կողմից զննության է ենթարկվել քաղաքացուհի Է. Մ.-ին հիմնարկ տեղափոխած ավտոմեքենան, որի արդյունքում հայտնաբերվել են պլաստմասե գլանակներ, կանաչավուն զանգվածով կաթոցիչ՝ պատերին առկա սևացած հետքերով, ինչպես նաև՝ առանց հետնամասերի երկու էլեկտրական ապակյա լամպ՝ պատերին մուգ դարչնագույն հետքերով:

Ըստ մայիսի 14-ին ստացված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության՝ պլաստմասե գլանակներից մեկի և լամպերի վրա առկա են եղել թմրանյութի հետքեր:

Փորձաքննության արդյունքում պարզվել է նաև, որ հանձնուքի կոնֆետներից երկուսում առկա են եղել խոշոր չափի՝ 0,189 քաշով, թմրանյութ:

Փաստի առթիվ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր