211652_close_icon
views-count524 դիտում article-date 09:49 18-05-2022

ՀԱՊԿ-ի կարևոր ընդգծումներն ու ուղենիշները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կանխատեսելի էր, որ ՀԱՊԿ մոսկովյան գագաթնաժողովի հիմնական ուղերձները պետք է վերաբերեին ուկրաինական ճգնաժամին, սակայն ստորագրված փաստաթղթերում եւ ընդունված միասնական հայտարարության մեջ հիմնական շեշտադրումները կարեւոր էին նաեւ արցախյան հիմնախնդրի լուծման, ինչպես նաեւ Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգի համար: Կարեւոր էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը՝ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ՀԱՊԿ-ի համարժեք չարձագանքելու վերաբերյալ:

Գագաթնաժողովի արդյունքներով Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ անդամները «մտահոգված են միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների ընտրովի կիրառմամբ, միջազգայնորեն ճանաչված բանակցային ձեւաչափերի անտեսմամբ, ինքնիշխան պետությունների օրինական շահերը հաշվի չառնելու ցանկությամբ, նրանց ներքին գործերին միջամտությամբ, միակողմանի պատժամիջոցների եւ սահմանափակումների կիրառմամբ»:

Հայտարարության վերեւում շարադրված հատվածի առնվազն առաջին երեք կետերը լիարժեքորեն վերագրելի են Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանին առնչվող խնդիրներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր