798 դիտում
13:55 19-05-2022
Կառավարությունը 9 մարզի կտրամադրի շուրջ 790 մլն դրամի սուբվենցիա
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրել է 5.6 միլիարդ դրամ:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ՀՀ 25 համայնքներում օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 29 ծրագիր, որոնցից 26-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին, իսկ 3-ը՝ 2020-ին: «Խոսքը 790 միլիոն դրամի մասին է: Բոլոր ծրագրերն ավարտված են: Մենք այս գումարը հատկացնելով՝ կապալառու կազմակերպությունների նկատմամբ կառավարության պարտավորությունը համամասնության առումով կկիրառենք»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ սուբվենցիոն փաթեթները կառավարությունը փուլային տարբերակով է ֆինանսավորում:
Վարչապետը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք արդեն ավարտվել են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում:

Նմանատիպ նյութեր
1524 դիտում
14:42 29-11-2018
Կառավարությունը մոտ 190 մլն դրամի նոր սուբվենցիա կհատկացնի մի քանի մարզերի համայնքներին
Այս բաժնից
1201 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
841 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան